ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ խորենացու ովա եղել թագավոր

Պարույր Սկայորդի, որը  Ք.Ա 612  թվին հռչակվեց հայերի թագավոր:

Երբ է  առաջացել Երվանդունիների թագավորությունը և երբ է կործանվել:

Սըեղծվել է Ք.Ա 6  դարում 580 ական թվականներինառաջին թագավորը եղել է Երվան առաջինը, կործանվել է այս թագավորությունը Ք.Ա  3 դարի վերձին 201 թվին:

Ով է հաջորդել Երևանդ 1

Հաջորդել է Տիգրան 1, որը դաշինք է կնքել, Պարսից արքա, Կյուրոս 2  մեծի հետ  Ք.Ա 5 դարում աբստամբել են Մարասյանը:

Բացի Հայաստանից Տիգրան 1  ուրիշ ինչ երկրների թագավոր է եղել:

Վրաստանի, Որը այդ ժամանակ կոչվել է վիրք, Աղվանքի այժմ Ադրբեջան և Կապադովկյա  այժ Թուրքիա:

Տիգրան 1 որ թվականին է գրավել Բաբելոնը:

Ք.Ա 538 թվին  Տիգրան 1 գրավեց Բաբելոնը

Ով է հաջորդել Տիգրան 1Երվանդունուն

Նրա որդի Վահագն

Երբ Պարսկաստանը նվաճեց Հայաստանը:

Ք.ա 521 թվին Պարսկաստանը նվաճեց Հայաստանը և Վահագն թագավորն զոհվեց:

Պարսկաստանը քանի նահանգներից է բաղկացած և ինչ էին  կոչվում:

Բաղկացած էին 20 նահանգներից և այդ նահանգները կոչվում էին Սատրապություններ:

Հայաստանը, որերորդ սատրապությունն էր:

Հայաստանը տասներեքերորդ սատրապությունն էր:

Ինչպես կործանվեց այս թագավությունը:

Ք.ա 201 թվին Սելեվկյան  թագավոր, Անտիոքոս 3 հայազգի զորավարների հետ միասին Արտաշեսի և Զարեհի հետ գրավեցին Հասյաստանը և Հայաստանի բերջին թագավոր Երվանդ 4 .զոհվեց: Այսպիսով Հայաստան ընկավ Սելեվկյան թագավորության տակ:

Ինչ տեղի ունեցավ դրանից հետո և ինչպես անկախացավ Հայաստանը:

Այդ ժամանակ շատ էր ուժեղացել Հռոմեական հանրապետությունը, որը, Ք.Ա 190 Թվին Մագնեսիա քաղաքում հաղթեց սելեվկյաններին, օգտվելով սելեվկյանների թուլացումից Մեծ Հայքի նահանգապետ Արտաժեսը,  ծոփքի նահանգապետ Զարեհը հայտարարեցին, որ անկախ էին:

Ով է հիմնադրել Արտաշեսյան թագավորությունը:

Արտաշեսյան թագավորությունը հիմնադրեց Արտաշես 1 Մեծ հայկում:

Արտաշես 1 ք.ա 189 հիմնադրեց իր անունով թագավորությունը, և կառավարեց 20 տարի մինչև 160 թվին:

Արտաշեսը հայտնի է եղել երեք պատվանունով, Բարի, Բարեպաշտ, Աշխարհակալ, Նա մահացել  է 70  տարեկան հասակում գահը թողնելով արտավազդ 1

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին միտք

Վանի թագավորությունը առաջացել է Ք.Ա 9 դարում վերացել է Ք.Ա 7 դարում:

Երկրորդ միտք առաջին թագավորը եղել է Արամ Ուրարտացի, վերջի թագավորը եղել է Ռուսա թագավորի Երվինիա որդին:                  Երրորդ միտք Ոուշպա վանքը կառուցել Սարդուրի 1

Ուրարտական սեպագիրը, ուրարտուի բանակը և դիցարանը ստեղծել է Իշպուինի արքան

Վանի ամենագլխավոր Աստվածը եղել է Խալդ

Մենու արքան կառուցել է 72 կմ ջրանցք

Կառուցել է Մենուախինիլի քաղաքը

Առաջին հաղթանակներն է տարել Ասորեստանի նկատմամբ

Արգիշտի առաջին

Ք.Ա 783 Թ Նվաճել է Մելիթ Մալաթիա երկիրը

783 թ կառուցել է Էրեբունին

Արգիշտի առաջինի օրոք Վանի թագավորությունը դարձավ աշխարհակալ պետություն:

Սարդուրի երկրորդ

Հայտնի է չորս ծովերի թագավոր

Ունեցել է երեքհարյուր հիցուն հազար զորք

Իր հոր Արգիշտի հետ բերել է կես միլլիոնից ավել ստրուկ

Ռուսա առաջին

Ստեղծել է արքայական գունդը և մարզային զորքերը

Ք.Ա 719 թվին Հաղթել է Ասորեստնի թագավոր Սալդոն երկրորդին

Ք.Ա 714 թ Սալդոն երկրորդ թագավորը պղծել է և կողոպտել է Խալդի Աստծո տաճարը:

Արգիշտի երկրորդ

Նա դաշինք է կնքել Ասորեստանի թագավոր Սելեքենինի հետ ընդեմ Կիմերական ցեղերի

Կասպից ծովի ափին կառուցել են Իր ու Խալդ  աստծո անունով տաճարներ

Ռուսա 2

Վեցհարուրականներին Ռուսա երկրորդը դաշինք է կնքել ընդեմ Ասորեստանի

Վեցհարյուրհիցունականներին  նա դաշինք է կնքել ընդեմ Սփյուռեր

Վերջին տարեթիվ ունեցուղ թագավորը եղել է Սալդուրի 3

 

ՀԱՅ ԺՈՂՈՐՎԴԻ ԾԱԳՈՒՄԸ

Ինչու ենք մեր երկիրը կոչում Հայաստան

Հայկ Նահապետից, հայասա ցեղից

Ինչու են օտար երկրներում մեզ անվանում արմենիա իսկ մեզ արմեններ

Ըստ խորենացու արմենիա անունը ծագել է Արմեն անունից

Հայկական լեռնաշխարհում ապրել են արմենոիդ ռասաներ

Հայի նկատմամբ ավանդազրույցները

Վրացական ավանդազրույց 19 դարի կեսին ի հայտ եկավ ավանդազրույց հայերի մասին

Նոյը ուներ երեք որդի Հաբեթ, Սեմը և Քամը ջրհեհեղից հետո Հաբեթը ունեցավ Թորգոմ անունով որդի

Ք.Ա 20  թվ  18 թվականը Նա բնակվել է

Թորգոմը ունեցել որդիներ  Հայկը Թադվոսը, Եգերոս Հագոս, Կովկաս, Մովագալ, Հերոս

Հունական ավանզրույցը հայերի ծագման մասին

Հույն նշանավոր Յասորը Նավով իր ընկերների հետ եկել է կորխիդա Սև ծովի արևելյան մասը Ոսկե գերմը տանելու համար:

Այդ նավսւմ եղել է ազգությամբ հույն նավաստի Արմենոսը որը եկել է Հայաստան և կոչեց  Արմենիա

Նախաքրիստոնեական տեսություն  ըստ խորենացու Հայերի Նահապետ Հայկը հաղթել է Բելին և ստեղծել է Հայկի Երկիր Հայաստան

Քրիստոնեական տեսություն

5 րդ դարի սկսզբին 301 թվին քրիստոնեության ընդունումից հետո Հաբոթի որդին Թորգոսը ունեցել է որդի Հայկը որը անվանեց Հայաստան

Որ տարածքներն են ընդգրկվում հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքները:

Հայկական լեռնաշխարհը, հյուսիսային միջագետքը, Իրանական սարահարթի հյուսիս աիևմտյան շրջանները,  փոքր ասիայում

Հայերենը ք.ա  հազարամնակից հետո դուրս եկավ հնդեվրոպական լեզուներից ու դարձավ առանձին ճյուղ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 1920_1930 ԱԿԱՆՆԵՐԻՆ

Երբ է Հայաստանում հաստատվել Խորհրդային իշխանությունը:

1920  թվականին  դեկտեմբերի 2 Հայաստանում իշխանությունը անցավ Բոլշեվիկներին:

Բոլշեվիկները Հայաստանում տնտեսական ինչ քաղաքականություն են վարել:

Վարսւմ էին 《Ռազմական》կոմունիզմի քաղաքականություն:

Այսինք գյուղացում պարտադրում էին, որ իր հողից ստացած ամբողջ բերքը հանձնի պետությանը:

Մեծ մասամբ ձրի, քիչ մասը պնչին գներով, պատճառաբանում էին, որ երկրում սով էր ժողովրդին ու բանակի համար սնունդ էր պետք: Այս  որոշումը ընդունվեց 1920 դեկտեմբերի 8 ին:

Մի խոսքով Ռազմական կոմունիզմի հիմքում  դրված պարեն մասնատրումը:

Ռազմական կոմունիզմի քաղաքականությանը ինչ տնտեսական քազաքականություն հաջորդեց:

Ռազմական կոմունիզմի քաղաքականությանը բոլշեվիկները  ինչ քաղաքականություն մտցրին:

Տեսնելով, որ գյուղացին չի տալիս իր բերքը նրանք հասկացան, որ երկրում կսկսվի, խաոս, սով, հիվանդություն ու կեկ տարի անց  1921 թվին գարնան վերջին հայտարարեցին, որ այլևս ռազմական կոմունիզմի քաղաքականություն չկա, ու թույլատրեցին գյուղացուն իր բերքը ու մթերքը ազատ բերի շուկա ու իրա ուզած գնով վաճառի, այս քաղաքականությունը կոչվում էր 《ՆԷՊ》Новая экономическая политика. Նոր տնտեսական քաղաքականություն:

Նէպի հիմքուն դրված էր պարեր հարկը:

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ

1992 թ.մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի` Իրանի, նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Իրանն առաջին երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ։ 1992 թ. մայիսի 6-ին Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան է ժամանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, բանակցում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի` Երևան կատարած այցից որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին ժամանում է Ադրբեջան և Հայաստան, որտեղ նա փորձում էր կողմերին համոզել զինադադար հաստատելու հարցում համաձայնության գալ։

 

Մայիսի 8-ին այդ նույն հայտարարության ստորագրման օրը հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո էլ ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը։

 

Թեև Շուշիի ազատագրմամբ՝ խափանվեց Իրանի միջնորդական առաքելությունը, սակայն անցնող տարիների ընթացքում Իրանը, լինելով Իսլամական համագործակցության կազմակերպության ազդեցիկ անդամ, ԼՂ հակամարտության նկատմամբ վարել և վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչն էլ մի շարք իսլամական երկրների համար նախադեպ է ստեղծում, որպեսզի չենթարկվեն Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգավորում տալու սադրանքներին և ԼՂ հակամարտության նկատմամբ չեզոք դիրքորոշում ունենան։

 

Իրանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չի գործում, ուստի վերջին շրջանում պաշտոնական Թեհրանը հակամարտող կողմերին կրկին առաջարկում է իր միջնորդական առաքելությունը։

 

Թեև Ադրբեջանը արցախյան պատերազմում կրած պարտության համար Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ, սակայն փաստն այն է, որ ինչպես իրանցի պաշտոնյաներն են խոստովանում , պատերազմական գործողությունների ժամանակ Իրանն Ադրբեջանին բավականաչափ ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։ [5]

 

Անհրաժեշտությունն ու նախադրյալներըԽմբագրել

 

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական։

 

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը։ Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

 

Ինքնապաշտպանության ուժերի 1991 թ. վերջի և 1992 թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992 թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։

 

Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թ. հունվարի 25-26-ին Քարինտակիինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է ետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։

 

Սակայն շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անխնա հրթիռահրետակոծությունները։ Մոտ 1 շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։

 

Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու դիվանագիտական աշխատանք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին և մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա՝ մասնավորապես հիշատակելով Մարաղայի կոտորածը (ապրիլ 1991 թ.)։

 

Մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ նախագահությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ արցախահայությունը ժողովուրդը սովահար է, զրկված ջրամատակարարումից, էլեկտրականությունից, դեղորայքից… Ուստի Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի և Արցախի շահերից բխող պարտադրված անհրաժեշտություն է։ 1992 թ. մարտ-ապրիլին, ի պատասխան այդ դիմումի, մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սայրուս Վենսը և ԵԱՀԽ լիազոր պատասխանատու Յ. Կուբիչը, Իրանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Վայեզին, ՌԴ ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևը, ժամանել են տարածաշրջան։ Սկսվել է նաև բանակցային գործընթաց. Իրանի մայրաքաղաք Թեհրանումմայիսի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յ. Մամեդովը։

 

Ազատագրման ռազմական գործողությունըԽմբագրել

 

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։

 

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ։

 

Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

 

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո։ Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո։ Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր։ Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիաջպես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը։ Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Սամվել Բաբայանի, Ա. Կարապետյանի, Սեյրան Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ։

 

Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը։

 

Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները։ Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից։

 

Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր։ ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման։

 

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.

 

Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլուգյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։Մեր խնդիրը՝ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով։

 

Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ։ Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.

 

Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,«26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան,Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան

 

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին։

 

Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում։ Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։

 

Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել։ Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի “մաքրման” գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր։

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին: Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միեւնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ: Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով: Այո՛, հիվանդագին են այդ մտորումները, պետք է խոստովանել, չնայած ընդհանուր ոգեւորությանը: Հայության համար չափազանց կարեւոր, կյանքի եւ մահու խնդրի բնավորություն ստացած այդ տարաբախտ հարցն իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր ամբողջ ծանրությամբ՝ անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, գուշակությունների եւ դատողությունների ժխոր ստեղծելով:

 

Բավական է թռուցիկ մի ակնարկ նետել մեր ազգի մերձակա պատմության վրա, որպեսզի համոզվես, թե որքա՜ն կարեւոր ու վճռական դեր է հատկացրել մեր մտավորականությունն այդ չարաբախտ խնդրին: Բավական է թերթել մեր գրականության լավագույն ներկայացուցիչների երկերը՝ համոզվելու համար, թե ի՛նչ նշանակություն է ստացել այդ հարցը մեր կյանքում, որպիսի անմոռանալի ոգեւորությունների, զոհաբերումների, որպիսի ծանր հիասթափումների ու լքումի աղբյուր է եղել մեր ոչ միայն մտավորականության, այլ նաեւ ժողովրդի ամենալայն խավերի համար: Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով:

 

Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով եւ ոսկե երազներով սերունդներ են կրթվել, այդ հարցի շուրջը պտտվող գրականությամբ սնվել են սերունդներ: Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:

 

Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել: Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում: Օտարներն անգամ վարակվել են հաճախ եւ վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով եւ սառը դատողի եւ տրամաբանորեն մտածողի փոխարեն՝ դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին:

 

Թվում է, թե ո՛չ դիվանագիտական խուճուճ հարաբերությունները, ո՛չ տնտեսական-հասարակական անսասան օրենքները, ո՛չ բնական անկարելիությունը չեն կարող դեմ կանգնել այդ միահոգի, միահամուռ ու բորբոքուն տենչանքին, այդ տարերային հեղեղի բնույթ կրող, ճակատագրական դրոշմով կնքված ընթացքին:

 

Այդ հոսանքի լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի Հայաստան»:

 

Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:

 

Եվ հասկանալի է դա:

 

Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլեւ ամեն մի հայ մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջեւ ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով:

 

Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ:

 

Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ եւ մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը:

 

Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի…

 

 

 

Բ

 

Մեր մտավորականության մեջ մի խոշոր ու այժմ իշխող հոսանք մշակել է մի տեսակետ, ըստ որի թուրքահայ խնդրի լուծման հետ է կապված հայության ամբողջ ապագայի հարցը: Ճիշտ է՝ կան որոշ վերապահումներ, սակայն ներկա դեպքում նրանք կարեւոր չեն, էական դեր չեն կատարում:

 

Այդ հասարակական հոսանքի թեորիան գրեթե համատարած ու իշխող է հանդիսանում մեր երկրում. այդպես է եղել գրեթե միշտ, չնայած արտաքին խանգարիչ զորություններին, չնայած ներքին՝ մեր երկրում ծագած հակամարտ հասարակական հոսանքներին: Այդ ուղղությունը այսպես թե այնպես գրավել է մեր ոչ միայն միջին հասարակական խավերի համակրությունը, այլեւ ներքին՝ ժողովրդական, դեմոկրատ դասերի համակրությունն ու գործակցությունը: Ներկա դեպքում ինձ հետաքրքրողն այդ ուղղության թեորիաների մանրամասները չեն, ոչ էլ նրանց մտածողության ամբողջական կոնցեպցիան: Ինձ զբաղեցնողն այժմ միայն մի հիմնական կետ է, որ շատ կարեւոր դեր է կատարում նրանց ամբողջ հասարակական աշխարհայացքի նկատմամբ: Հայություն եւ Հայաստան ասելով՝ այդ ուղղության ներկայացուցիչները գրեթե միշտ թուրքահայությունն են ըմբռնում եւ Թուրքաց Հայաստանը:

 

Մտածողության այդ ձեւը շատ բնորոշ արտահայտություն էր գտել դեռ անցյալ տարի կարդացված մի դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ գրականությանը, եւ մի այլ դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ կուլտուրայի ապագային: Այդտեղ շատ պարզ ցոլանում էր այն գերագույն հավատը, որ տածում էին դասախոսները դեպի թուրքահայերի կուլտուրական վճռական դերը հայության կյանքում: Հայության գլխավոր կուլտուրական կենտրոնը ներկայանում է, ըստ այդ տեսակետի, Էրզրումը, Վանը, Մուշը, մի խոսքով՝ Թուրքաց Հայաստանի կենտրոնները:

 

Ընդհանուր առմամբ՝ դասախոսները լավատեսությամբ էին տոգորված հայության կուլտուրական ապագայի վերաբերմամբ: Սակայն, երբ ես կարդացի լրագրում այդ դասախոսությունների բովանդակությունը, չտոգորվեցի նույն լավատեսությամբ, որովհետեւ նրանց լավատեսությունը հիմնված էր թուրքահայ խնդրի լուծման վրա եւ այն հավատի վրա, որ տածում էին նրանք դեպի թուրքահայերի կուլտուրական ապագան, մինչդեռ ինձ զբաղեցնում էր ամբողջ հայության կուլտուրական ապագայի խնդիրը:

 

Մինչդեռ ինձ համար միանգամայն անընդունելի էր այդ կոնցեպցիան՝ ոչ միայն իբրեւ մտածողություն, այլեւ իբրեւ զգացողություն: Բայց դա կարեւոր չէ, որովհետեւ ուղիղ թե սխալ՝ վերը հիշածս իդեոլոգիայի ներկայացուցիչներն այնուամենայնիվ ունեին իրենց առջեւ մի ուղեցույց աստղ՝ հայության ապագան, որ ինձ համար էլ կենսական ու կարեւոր, այժմեական ու հրատապ էր թվում, ինչպես թվում է եւ այժմ: Դրա համար ես հասկանում եմ, երբ այդ ուղղության մարդիկ զայրույթ են զգում կարդալով այն հոդվածները, որոնց հեղինակները մտահոգվում են թուրքահայերի եւ առհասարակ հայերիֆիզիկական գոյությունը ապահովելու մասին: Ո՛չ, ասում են նրանք, հարցը հայության ֆիզիկականի մասին չէ, այլ նրա ամբողջ ապագայի, նրա կուլտուրական ստացվածքների, նրա հոգեկան ինքնության մասին: Պետք է միջանկյալ նկատեմ, որ հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասին խոսողները, իհարկե, պակաս չեն շահագրգռված հայության կուլտուրական եւ հոգեկան ստացվածքների վերաբերմամբ, միայն այս անգամ եւս տարբերությունն այլ տեղ պետք է որոնել: Բանն այն է, որ ֆիզիկականի մասին մտահոգվողներն այնպիսի գերագույն ու վճռական հույսեր չունեն ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչ հույսեր անտարակույս տածում են նրանք, որոնք ամբողջ հայության ապագայի հարցը կապում են թուրքահայերի հետ:

 

Չընծայելով թուրքահայությանն այդպիսի վճռական դեր, այնուամենայնիվ, բնականաբար, ամեն մի հայ պիտի շահագրգռված լինի թուրքահայերի ազատագրումով, ինչ ձեւով էլ լինի այդ ազատագրումը: Ուրեմն պարզ է, որ հակադրություն չկա այստեղ, այլ ընդհակառակը՝ համադրություն կա, քանի որ ֆիզիկականի մասին հոգացողները եւս հայության ապագայի խնդրով են զբաղված: Ուրեմն էական խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը: Վերը հիշածս ուղղության մարդիկ ազգի այդ կուլտուրական ապագայի հարցի լուծումը որոնում են թուրքահայկական հարցի լուծման սահմաններում:

 

 

 

Գ

 

Սակայն կա մի ավելի տարօրինակ թյուրիմացություն: Դա հայ բուրժուազիայի եւ մանավանդ բուրժուական ինտելիգենցիայի բռնած դիրքն է: Այսպես թե այնպես՝ վերը հիշածս ուղղության իդեոլոգները (որոնց օտար չեն որոշ դեմոկրատական սկզբունքներ ու համակրություններ) հանուն ազգային ապագայի ուզում են հայության ճակատագիրը միանգամից լուծել, մի հարվածով կտրել այդ գորդյան հանգույցը, մի հերոսական ճիգով վերջ դնել ծանր ու տարտամ վիճակին. հայ բուրժուական ինտելիգենցիան, ինչպես եւ հայ բուրժուազիան չգիտես՝ ի՛նչ են կամենում:

 

Ազգային ինտելիգենցիան պարզ կերպով առաջադրել է ազգային կուլտուրական ապագայի հեռանկարը: Բուրժուական ինտելիգենցիան, որ սովորաբար հարում է քաղաքական լիբերալ ուղղություններին, այս դեպքում մի տարօրինակ համերաշխություն է ցույց տալիս ազգային մտավորականներին: Այն ազգայիններին, որոնցից դեռ երեկ այնպիսի ահաբեկ սրտով ու անկեղծ դժգոհությամբ հրաժարվում էր: Այժմ մի զարմանալի մետամորֆոզ է կատարվել: Ես ասացի, որ ազգային ինտելիգենցիան ունի իր որոշ հեռանկարը, որոշ նպատակը (որի ներքին պարունակությունը գուցե եւ պարզ չի պատկերացնում). իսկ ի՞նչ նպատակով, ի՞նչ հեռանկարով է ղեկավարվում հայ բուրժուական ինտելիգենցիան:

 

Ի՞նչ է կամենում նա «Հայաստան» ասելով: Ի՞նչ է նշանակում այդ բառը նրա շուրթերին:

 

Եթե ենթադրելու լինենք նույն «ազգի կուլտուրական ապագան», պետք է ենթադրենք այդ բուրժուական ինտելիգենցիայի մեջ որոշ ազգային կուլտուրական գունավորում, ազգային կուլտուրական որոշ գաղափարներ, որոշ ձգտում, մինչդեռ ամենից առաջ եւ վճռական կերպով փաստերը ժխտում են մի այսպիսի ազգային ոգու գոյությունը մեր բուրժուական ինտելիգենցիայի ծոցում:

 

Ընդհակառակը, ինչպես հայ բուրժուազիան, այնպես եւ նրան մշտապես հարազատ, ավելի լավ է ասել՝ հոգեհարազատ հայազգի ինտելիգենցիան իր ամենախոշոր ու ամենագործոն մասով ապազգայնացած է:

 

Դա մի անժխտելի փաստ է:

 

Նրա՝ այդ ինտելիգենցիայի համար բնավ գոյություն չունի հայ կուլտուրա ասածդ: Նա միանգամայն անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավոր գործոններին – լեզվին, գրականությանը, արվեստին – այն ամենին, ինչ մի ազգի կուլտուրան բնորոշող հատկանիշներն են կազմում:

 

Նա ոչ միայն անտեղյակ է, այլ կամք անգամ չունի տեղյակ լինելու, ավելին կասեմ, արհամարհում է այդ ամենը:

 

Ամեն անգամ, երբ դրա եւ նման հարցերի մասին խոսք է բացվում, մեր ինտելիգենցիայի որոշ մասը մատնանիշ է անում այն, որ մենք «փոքր ազգ ենք», երեւի ենթադրելով, որ բոլոր «փոքր» ազգերի ինտելիգենցիան այդպես կլինի… Սակայն, իհարկե, դա սխալ է:

 

Ո՛չ լեհ, ո՛չ ֆինն, ո՛չ մալոռուս, ո՛չ նույնիսկ վրացի ինտելիգենցիան այդպես չէ:

 

Ուրեմն ի՞նչ է այդ բուրժուական, ապազգայնացած ինտելիգենցիայի բաղձանքը Հայաստանի վերաբերմամբ:

 

Դեռ սրանից մի երկու տարի առաջ ես մի անգամ զրույց ունեցա մի այդպիսի հայ ինտելիգենտի հետ (թեպետ դեռ ոչ բոլորովին ապազգայնացած, սակայն այն ինտելիգենտներից մեկի, որոնք ոչ մի արժեք չեն տալիս ազգային կուլտուրային):

 

Երբ ես հարցրի նրան, թե ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչո՞ւ է այդպես ջերմ ցանկանում, որ «Հայաստանն ազատվի» (Բալկանյան պատերազմի սկզբին էր տեղի ունենում զրույցը), վերջապես՝ մի՞թե, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնեք հայ ոստիկան հայկական համազգեստով… նա անհամբեր կերպով եւ կտրուկ ասաց.

 

– Այո՛, հայ ոստիկան, հայկական համազգեստով…

 

Հետո ավելացրեց դրա վրա եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ կերպով կապված է այդ հայ ոստիկանի գոյության հետ…

 

Սակայն ես ոչ մի խոսք չլսեցի հայ կուլտուրայի մասին. հայ արվեստի, գրականության, հայ գիտության… վերջապես հայ ժողովրդի մասին, որի համար (նկատենք թռուցիկ կերպով գոնե) բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…

 

Այսպես ահա, այդ հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը (ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլով, որի համար ոչ մի միջոց չի խնայում), ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգեւորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ: Նա եւս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»…

 

Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին՝ միեւնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:

 

Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն:

 

Ստացվում է մի սքանչելի պատկեր. հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:

 

Հնարավո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ. հնարավո՞ր է, որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա, մանավանդ լեհ ազգի ներկայացուցիչը լինելու հավակնություն ունեցող մի բուրժուա, ինտելիգենտ, իշխան՝ լեհերեն չիմանա:

 

Ինչպե՞ս, մի Վիլեզոլսկի կամ մի Զամոյսկի չիմանա լեհերե՞ն, մի Դմովսկի կամ Պատոցկի չիմանա Լեհաստանի հեռավոր եւ մերձակա պատմությու՞նը, նրա գրականությու՞նը, չսիրի նրա նկարչությու՞նը, երաժշտությու՞նը, թատրո՞նը, այն հոգեւոր երկերը, որ կենդանություն են տալիս մարմնավոր, նյութական Լեհաստանին:

 

Ո՛չ, այդպիսի բան չի կարող պատահել երբեք, դա անհնար է որեւէ լեհի համար:

 

Լեհի համար չեն կարող գոյություն ունենալ արգելքներ ու խոչընդոտներ՝ իր լեզուն, իր հայրենիքը, իր հոգեւոր հայրենիքը ճանաչելու ցանկության հանդեպ:

 

Ասում եմ այդ նրա համար, որ մեզանում շարունակ այդ երգն են երգում… Պայմաննե՜ր… Ներեցե՛ք, նույն պայմանները չեն խանգարում ահա լեհերին ու մալոռուսներին իրենց լեզուն, իրենց գրականությունը, իրենց պատմությունն ու իրենց արվեստը սիրելու եւ ճանաչելու:

 

Սրանից մի քանի տարի առաջ իմ ընկերներց մեկը պատմում էր, որ մի լեհ ուսանող մաթեմատիկոս քննություններին պատրաստվում էր լեհական դասագրքերով: Դա Մոսկվայում էր, Մոսկվայի համալսարանի ուսանող էր լեհը:

 

Կասեք՝ ուրեմն կան լեհերեն դասագրքեր եւ, ըստ երեւույթին, ավելի լավ դասագրքեր (այդպես էր վկայում եւ այն լեհ ուսանողը), որ գերադասվում են ռուսականներին:

 

Այո, բայց այդ դասագրքերն էլ ստեղծել է նույն լեհը… չնայած «պայմաններին», որոնց վրա միշտ մատնանիշ են անում մեր ազգային բուրժուաներն ու բուրժուական ինտելիգենտները: Իհարկե, երբ ասում եմ ճանաչել, գիտենալ, սիրել մայրենի գրականությունը, արվեստը, լեզուն, դա չի նշանակում գոհանալ նրա ներկա դրությամբ, այլ հենց ընդհակառակը. եթե լիներ այդ սերը, նրա ներկան այդքան ողորմելի չէր լինի եւ ապագան՝ այդքա՜ն անհույս ու անհավատալի:

 

Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը եւ դրանով արդարացնում իրենց անտարբերությունը դեպի այդ ամենը:

 

Զարմանալի բան. ի՞նչ եք տվել, պետք է հարցնել այսօրվա այդ բուրժուա-ինտելիգենտ ազգասեր դարձած հայերին, ի՞նչ եք տվել եւ ի՞նչ եք պահանջում: Երբ մի հայ մարդ կամենում է ռուսերեն թերթ հրատարակել, նա շատ պարզ գիտակցում է, որ դրա համար հարկավոր է հարյուր հազարների գումար, իսկ երբ նույն մարդը կամենում է բարերարել հայ թերթը, նա մեծահոգորեն նվիրում է հինգ-տասը հազար եւ իսկույն պահանջ դնում, որ այդ թերթը հավասար լինի ռուս թերթերին:

 

Ահա այդ հայ բուրժուա-ինտելիգենտն ամեն անգամ, երբ խոսք է բացվում գրականության մասին, աչքերը հյուսիս է դարձնում. այնտե՜ղ, տեսնու՞մ եք, գրականություն կա, որովհետեւ մեծ ազգ է, գրքերը տարածվում են, գրականությունը օգտավետ, շահավետ զբաղմունք է…

 

Այլ կերպ չի կարող դատել նա, ում համար ամենից համոզեցուցիչ փաստը ոսկու շլացնող փայլն է…

 

Մինչդեռ նա կարող է իմանալ նախ, որ ռուս գրականությունը դիվիդենտներից չէ՝ որ ծաղկել է, որ ռուս գրականությունը, արվեստը սիրող հասարակություն կա, շատ սակավաթիվ, այո, շատ սակավաթիվ,որովհետեւ այն գրողները, որոնց մասին լսել է հայ բուրժուա-ինտելիգենտը, բացառություն են կազմում, եւ եթե նրանց գրական գործունեությունը շահավետ է նրանց համար, դա դեռ չի նշանակում, որ բոլոր ռուս գրողները, կամ լավագույն ռուս գրողները միշտ ոսկու փայլով շլացած են ստեղծագործում… Մի Տյուտչեւ, մի Դոստոեւսկի պիտի տասնյակ տարիներ սպասեին, որպեսզի նրանց գնահատեր հասարակությունը: Ուրեմն Տյուտչեւը վա՞տ գրող է: Ուրեմն, եթե Տյուտչեւի գրքերը չէին տարածվում (իրավ, այդպես էլ էր, եւ է այժմ էլ), նա հարկավոր չէ՞ր ռուս գրականությանը…

 

Այսպիսի մի դատողություն անհնար է, անըմբռնելի է եվրոպացի, ռուս, լեհ ինտելիգենտի համար:

 

Ահա այսօր այդ մարդիկ խոսում են «Հայաստանի» մասին:

 

Բայց դեռ մինչեւ օրս չի հավաքված այն չնչին գումարը, որով պիտի կանգնեցնեին Խ. Աբովյանի արձանը Երեւանում: Մի՞թե Արարատյան դաշտը Հայաստան չէ, եւ նրա ոգին՝ Աբովյանը, այդ Հայաստանի ամենալուսեղեն մի բեկորը չէ: Որպիսի՞ Հայաստան եք ուզում կառուցել դուք, որ չեք ուզում ճանաչել այդ հոգեղեն Հայաստանը:

 

Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին եւ սիրտն է նրա…

 

Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը:

 

Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը:

 

Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում:

 

Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք…

 

Մինչեւ անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այսօր այդքա՜ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա…

 

Եվ դարձյալ Հայրենիքի, Հոգեւոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր եւ չեք կամենա ճանաչել առավել եւս վաղը: Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները:

 

Իսկ ձեր անուննե՞րը: Դա էլ կարեւոր չէ, մանավանդ որ Nomina odiosa sunt! (անուններն ատելի, անցանկալի են – խմբ.):

 

 

 

Դ

 

Իսկ ինչ վերաբերում է այն ազգային ինտելիգենտին, որին զայրացրել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա մտածողների մտորումը, մենք կարծում ենք այժմ նրա համար պարզ պիտի լինի, որ մենք մտահոգվում ենք այդ ֆիզիկական գոյության մասին ոչ լոկ մարդասիրական զգացմունքներից դրդված, այլեւ որոշ ազգային տեսակետ ունենալով: Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի եւ վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ:

 

Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր խորին համոզումով, որքան եւ կարեւոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշի, վճռի հայության ապագայի վիճակը, ստեղծի այն Հայաստանը, որ մեզ համար բաղձալի է: Այդ Հայաստանը մենք վերը կոչեցինք Հոգեւոր Հայաստան:

 

Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ:

 

Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ:

 

Ընթերցողը կարող է, սակայն, ենթադրել, որ իմ բաղձանքը լոկ կուլտուրական աշխատանքն է, որով ես առաջարկում եմ զբաղվել: Այո՛, եթե կուզեք, այդպես, միայն եթե այդ խաղաղ կուլտուրայի առաջընթացքը խանգարող հանգամանքներ չլինեն:

 

Քանի որ կան այդ արտաքին արգելքները, բնականաբար մեր ուշքը միշտ պիտի դարձած լինի նրանց վրա: Ես միանգամայն համաձայն եմ Դ.Անանունի հետ, որ մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերց մեկը նրա ապոլիտիցիզմն է:

 

Դրանից է բխում այն, որ մեր ազգայնական ինտելիգենցիան մեկուսացման մեջ է որոնում հայության փրկությունը, առանձնության մեջ է կամենում կառուցել ազգային ապագան: Ահա այդտեղից է ծագում նրածխականությունը, որ ես էլ շեշտել եմ մի անգամ եւ որին հակադրել եմքաղաքացիությունը:

 

Քանի որ կլինեն այդ արտաքին խոչընդոտները, բնականաբար իբր քաղաքացիներ՝ մենք պետք է մաքառենք նրանց դեմ:

 

Սակայն, բացի այդ, կա եւ ներքին կամքի խնդիր: Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում:

 

Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի մի Ալբանիա, դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպի այդ եւ տեւական ու ծանր աշխատության գնով ձեռք չբերի այդ արտոնությունը:

 

Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:

 

Ահա թե ինչու՛, ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են:

 

Ֆրանսիացիների նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ եւ քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը – իր լեզուն, եւ դրա համար ամենուրեք հիմնում է այն ալիանսները, որ մեր Թիֆլիսում էլ կա: Մինչդեռ մենք մի Մոսկվայում, ուր բազմահազար ու հարուստ գաղութ ունենք, չունենք գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը ոչ թե օտարների, այլ մերայինների՝ հայերի մեջ:

 

Մինչեւ այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ՝ հայ նկարչությունը խրախուսելու, հավաքելու ի մի հայ նկարիչներին, որոնք այժմ արդեն ոչ միայն բնազդով, այլ գիտակցությամբ հայ են իրենց արվեստի մեջ (օրինակ՝ Սարյան, Սուրենյանց եւ այլն):

 

Չեմ ասում գրականության, մամուլի, դպրոցի մասին. դա հասկանալի է ինքնըստինքյան: Ահա այդ առօրյա կուլտուրական աշխատանքի առջեւներկա պայմաններում էլ չկան արգելքներ, արտաքին խոչընդոտներ, մինչդեռ դրանք գերագույն կարեւորություն են ներկայացնում ազգային ապագան կառուցելու տեսակետից:

 

Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:

 

Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու, առանց երբեւիցե մտածելու՝ թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա… Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտի ինչ է անում»:

 

Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա…

 

Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:

 

«Շենքերի հայրենասիրությունը» – դա՛ է ահա մեր լիբերալ-ազգասեր-բուրժուա-ինտելիգենցիայի հայրենասիրությունը:

 

Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոզ փչելու համար պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան:

 

Դա հայ համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիք է:

 

Չկամենա՛նք այդպիսի մի հայրենիք:

 

Հիշենք, որ այդ զոոլոգիական ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը:

 

Որովհետեւ որպիսի՞ Հայաստան կարող է ստեղծել զոոլոգիական ազգասեր բուրժուա ինտելիգենտը, որը հայության ամենավսեմ գանձը – լեզուն արհամարհում է, եթե ոչ մի հայ ոստիկանի հայրենիք…

 

Այդպիսի հայրենիք ես չե՛մ ուզում:

 

Որովհետեւ, մի՞թե դիակ է իմ կամեցածը:

 

Իսկ մեր այսօրվա արյունալի հանդեսի ապազգայնացած թամադաների հայրենիքը, նրանց բաղձանքը մի դիակ է անհոգի:

 

Ու՞ր էր նրանց հռետորական ճարտարությունը, նրանց կրակե ոգեւորությունը, նրանց հեռատես եւ խորաթափանց միտքը, նրանց բորբոքուն սերը, երբ մեռնում էր, երբ այժմ էլ մեր աչքի առջեւ մեռնում է այն, ինչ Հայաստանի հոգին ու սիրտն է, նրա ամենից թանկագին ու վսեմ գանձը, նրա կենդանության եւ ապագայի լավագույն առհավատչյան: Ու՞ր էին նրանք եւ ու՞ր են, երբ մեռնում է արհամարհված ու ընկած, բայց ազնիվ ու լուսեղեն հոգի՛ն Հայաստանի, երբ մեռնում է Հոգեւոր Հայաստանը:

 

 

 

Ե

 

Այդ Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:

 

Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը:

 

Մի՞թե անվերջ չարչարանքի եւ գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների եւ վսեմ մի հավատի պայծառ պատկերը չէ մեր Հոգեւոր Հայրենիքի ասպետ-զավակների կյանքը:

 

Եվ եթե այսօր մեկը ոչինչի տեղ է դնում նրանց՝ այդ ոգու ասպետներին ու միեւնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջեւ, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից:

 

Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան եւ Մուշ եւ Էրզրումին:

 

Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ եւ անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկի այդ Հոգեւոր Հայրենիքի վերակառուցման:

 

Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:

 

Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:

 

Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլեւ մեզ եւ ուրիշների համար…

 

Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլեւ գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն:

 

Եվ հիրավի: Այսօր մեր առջեւ կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար, նրանք իրենց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան:

 

Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ: Սակայն ես կուզեի որոշ հետեւողականություն գտնել իրերի ընթացքում եւ որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր է անել:

 

Մեր մեռած կյանքն այսօր կարծեք թե կենդանության նշաններ է ցույց տալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ եւ երբեմն այլանդակ, բայց այդ տարօրինակություններն ու այլանդակությունները ես կուզեի վերագրել անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:

 

Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ Հոգեւոր Հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող Հոգեւոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է:

 

Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:

 

Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար:

 

Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը:

 

Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը:

 

Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:

ԱՆԼԵՌԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Եվ վախեցել եմ միտք անել, Որ դու… որ դու ինձ չես սիրում: Փնտրել Նկարներ Տեսադարան ԿապԿենսագրությունԲանաստեղծություններՊոեմներՓնտրել ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ՑԱՅԳԱԼՈՒՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏԻՍԻ Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-          Դժվար է ասել:   Սակայն այդ թվին Մայր Հայաստանի Արգանդը եղավ սրբորեն բեղուն: Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում… Նա հետո պիտի դառնա պատանի, Եվ երիտասարդ, և այր իմաստուն,  Անբախտ Մարոյին լացով սպանի,  Մեր հառաչանքը հասցընի Աստծուն: Մրմուռից դաղված նրա բերանով  Սարոյի նանը պիտի ողբ ասի,  Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,  Գիքորը կանչի. «Էստի՜ համեցեք…»:  Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել  Իր մոխրակալած-հրակեզ հոգին  Եվ՝ որքան տրտում – նույնքան կենսագին՝  Տարիներ հետո նա պիտի դառնա  Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…  Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝  Անատոլուի խավար խորքերում  Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ: Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,  Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,  Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝  Նրա տուն մտան՝ աչքալուսանքի: Հետո հերթն եկավ կանանց հոսանքի.  Մի թաս խավիծով կամ ձվածեղով՝  Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝  Որդուն մաղթելով արևշատություն,  Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,           Աղվորիկ մի հարս,           Բարի տատություն…  …………………… ……………………          Երևի այդօր –           Եթե ոչ մարդկանց,  Գեթ ամենալուր և ամենազոր բնության համար –           Տոն էր անսովոր.  Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել,           Լսում էր չէ որ,  Թե ինչ նվագներ և ինչ անհամար,  Ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում  Այդ երկու թխլիկ նորածինների  Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում…    Երևի այդօր ցերեկը ձգվեց՝  Քնից նոր զարթնած կտրիճի նման,           Իսկ ստվերները՝  Հարված սպասող շնիկների պես պոչերը քաշած՝          Լուռ կծկըվեցին…  Երևի ահեղ ջրվեժներն այդօր  Հոսեցին անձայն, ինչպես նկարում,           Եվ լույսը երգեց,           Քարը պար եկավ…    Անատոլուի ավազուտներում երևի այդօր  Մարդիկ – քնի մեջ – ըմպեցին զովը Լոռվա ձորերի,  Ջահել այրու պես ծարավ արտերը և այգին պապակ  Հագուրդ ստացան կրքոտ Դևբեդի ջրից անապակ…  Իսկ Լոռվա ձորում քուն մտած մարդկանց           Երազ այցելեց,  Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ.  Հարավից չված հազարան մի հավք,  Սոխակի ձայնով-ուժով անգըղի,  Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար,  Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց           Եվ – մե՜կ էլ հանկարծ –  Իր կտցի վրա այնտեղից հանեց           Շողեր ծալծըլված,           Շողեր դարսիդարս՝  Օձունի վանքի Շարակնոցի պես: Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով,  Հենց այն է պիտի – ծլընգ հա՜ ծլընգ – զնգային կարմիր,  Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝  Վերև սուրացող ասուպի նման,  Եվ… թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա,  Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր…    …Երևի այդօր – քանի՜ դար հետո –  Երկինք ու երկիր հաշտվեցին նորից…  …Երևի այդօր – քանի՜ դար հետո –  «Հայաստան» բառից պոկվեցին – ընկան           «Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն… ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ Իր ժողովրդի զավակն իսկական՝  Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց. Նա նույնիսկ չկար և մի տարեկան,           Երբ… մայրը գնաց:             Ա՜խ, եթե գնաց՝ Նրա լույս հոգին թող որ համբառնա,           Արժանի դառնա  Իր հավատացած երկնային գահին:   Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:                  Մնար           Ու ծիծ տար  Իր Սողոմոնին – մեր Կոմիտասին:               Մնար           Ու հոգար  Մեր մինուճարի – իր որդու մասին:    Մնար ու նրան մայրություն աներ,  Հուսահատության, տրտմության պահին  Նրա ճակատի ամպերը վաներ,           Նախ՝ նրա ոտի           Ու հետո՝ սրտի           Փշերը հաներ:           Մնար, որ հետո,           Շա՜տ ու շա՜տ հետո,  Երբ որդին քայլեց մութ արահետով,  Որ անդարձ եղավ ու եղավ անել,  Թերևս նա իր մայրական սրտով  Իր մինուճարի ու մեր հանճարի           Սև ցավը տաներ…                  Մնար,  Որ նրան մի ողջ ժողովուրդ           «Մեծ Մա՜յր» անվաներ,           «Վեհամա՜յր» կոչեր.  Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա           Իր բերնին տաներ,           Փեշերը պաչեր…            Մնա՛ր… Չմնա՜ց:             Գեթ հայրը մնար…           Բայց հայրն էլ գնաց,  Երբ որդին չկար տասը տարեկան: Իր ժողովրդի զավակն իսկական՝  Ժողովրդի պես նա որբուկ մնաց:  Նա մնաց անտուն, մնաց բնավեր:          -Տո լա՜ճ տնավեր…  Եղավ անդադար, եղավ բնավեր:          -Տո լա՜ճ տնավեր…   Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ,  Աչքերում՝ արցունք, ճակատին՝ քրտինք,  Աշնան պաղ քամուն ու ձմռան ցրտին  Որբուկն ո՞ւր մնա, որբուկն ո՞ւր գնա, Որտե՞ղ տաքանա, ո՞ւմ թոնրան շրթին:          -Տո լա՜ճ տնավեր…   Որբուկի սիրտը՝ ապակի փշուր,  Ա՜խ, դրսից կարմիր – ներսից փուշ մասուր, Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր,-  Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր:           -Տո լա՜ճ տնավեր…    Դռնեդուռ երգեց – ձայնը՝ կլկըլան,  Բերանն էր կերգեր, իսկ աչքը կուլար,  Դունչիկից կելներ ծխի տաք քուլան,  Սրտիկն էր էրվում, սրտիկ սևավո՜ր,  Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան…           -Տո լա՜ճ տնավեր…    Երկու ձիգ տարի նա այսպես պիտի  Ման գա երգելով ու շուրջը դիտի  Մի հացի հույսով կամ մի հավկիթի, Միտքը՝ հազար տեղ, աչքը՝ մի կետի… Սկիզբըդ խոց էր, վերջըդ՝ ո՞վ գիտի…          -Տո լա՜ճ տնավեր… ՂՈՂԱՆՋ ՑՆԾՈՒԹՅԱՆ Գևոն չթողեց որդուն ապարանք,  Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր,  Բայց ինչ ունեին-չունեին նրանք՝  Իրենց որբացած որդուն էր անցել:    Իսկ ի՞նչ ունեին: Լոկ ձայն կլկըլան.-           Մերթ այնպես մեղմիկ,  Ասես թե գինով լցնում են կուլան.           Մերթ այնպես զնգուն,  Ասես թե կիրճում հովն է շնկշնկում.           Մերթ այնպես խաղաղ,  Կաքավն է ասես սաղմոսում «կղա».           Մերթ այնպես հորդուն,  Ասես ընկել ես ջաղացի ջրտուն…    Նրանք գիտեին իրենց Կուտինան՝  Անատոլուի խավար խորքերում:  Բայց նրանք, դիցուք, և գիտենային,  Թե իրենց պապի պապին ու քեռուն  Գաղթի ճամփան է բերել հասցըրել  Ինչ-որ Ցղնայից այս Կուտինային:   Այսքանը թեկուզ և գիտենային:  Ո՞վ պատմեր սակայն, որ գյուղն այդ Ցղնա  Եվ Մասյաց փեշը Գողթանն է չքնաղ:  Արդեն կիսակույր՝ տաճկախավարից,  Ո՞վ պատմեր նրանց Գողթան գավառից,  Գողթան գավառի երգասաններից՝  Վիպող-վիպասան մեր գուսաններից:    …Փանդիռը գրկած ու վինը ծնկան,  Իրենք իրենցով ու դիցով լեցուն՝  Դուռ-դարպասների սալքարին նստել,  Երգել են նրանք վեպը Սաթինկան,  Աչքերն են գովել Ալանաց դստեր,  Եվ խոսքը խելոք, և մեջքը բարակ,  Եվ Արտաշիսի սիգալը արագ՝  Ձեռքին շիկափոկ – ոսկեօղ պարան…  Իսկ Արտավա՜զդը, որին և տարան  Քաջքերը ի վեր Ազատն ի Մասիս…  Իսկ հապա հպարտ Տրդատի՜ մասին,           Որ սեգ սիգալով՝           Իր հուժկու քայլով  Գետերի թմբեր և ամբարտակներ           Ավիրեց տարավ…  Իսկ Շամիրա՜մը պագշոտ          Ու տաքշող,  Գեղեցիկ ապրած – գեղեցիկ մեռած           Գեղեցիկ Արա՜ն…    Հաճախ կույր ծնված, անուս ու թերուս,  Բայց միշտ ողողված կրակով ներքին,  Իրենց յոթնաղի տավիղը ձեռքին՝  Նրանք են երգել ծնունդն այն աստծո,  Որ հուր հեր ուներ, բոց ուներ մորուս,  Երբ երկնում էր ծով, երկիր ու երկին,  Երբ ծուխ էր ելնում եղեգան փողից,  Երբ բոց էր ելնում եղեգան փողից…  Երգել են նրանք մեր պտղած հողից,           Գինուց, խաղողից,           Մեր սրտի դողից. Երգել են նրանք մեր ցորեն հացից,           Մեր խինդ ու լացից,           Մարտում ընկածից.           Խորհել՝ երգելով,           Նվագով ցավել,           Երգել ձեռքերով՝          Պարել-կաքավել…    Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք, Փող ու թմբուկին խաղացող մատներ,  Լեռն ի վար վարգող եղնիկի ոտներ,  Եվ Նավասարդյան թարմ առավոտներ,  Եվ առավոտներ վառ Վարդավառի,  Եվ ծուխ ծխանի՝ հայրենի կրակ,-  Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք՝  Վիպասանները Գողթան գավառի:   …Ո՞ւմ մտքով կանցներ, թե Գողթնից գաղթած,  Գերանը ջարդած ու սյունը խախտած  Ինչ-որ տնակի կիսախավարում,  Գողթնից շատ հեռո՜ւ, մի խորթ գավառում,  Որտեղ վարակը օտար շարավի  Ուտում էր մարմին ու հոգի կրծում,-  Ո՞ւմ մտքով կանցներ, և ո՞վ էր կարծում,  Թե պիտի շողա Գողթան շառավիղ,  Պիտի բոցկլտա Գողթան պայազատ՝           Նույնքա՛ն հարազատ,           Նույնքան հա՛յ ազատ,           Որքան և նրանք.           Արժանի ժառանգ  Գողթան գավառի հայ գուսանների,  Փողհար-փանդռահար վիպասանների՝  Օտարի շնչից զանազանելի,  Այդքանով՝ նաև անհասանելի…    Ո՞վ է հասկացել քմայքը բախտի,           Եվ այն էլ… հայոց.  Հանկարծ կեռմանը ազգավեր գաղթի՝           Կածանը վայոց,  Դառնում է ճամփա համահավաքման,  Խոյանք է դառնում թռիչքը անկման…    Ո՞վ է հասկացել քմայքը բախտի,           Եվ այն էլ… հայոց: ՂՈՂԱՆՋ ՀՈՒՍՈ Ութսունմեկ թիվ: Վաղարշապատ: Էջմիածին:  Միրգ ու փոշի: Անխիղճ արև:  Շողամրցում Մասիսների, Արագածի:  Սրբագործված հին-հին քարեր:  Եվ Մայր Արաքս: Եվ Մայր Տաճար:  Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր,           Հնչող,           Շնչող,           Կանչող զանգեր…  Եվ Ճեմարան՝ մտքի կաճառ:    Ճեմարանի բակում արձակ,  Որտեղ էլ որ աչք ես ածում՝  Զարմանալի հավաքածու  Խոսվածքների, տարազների:  Ու բոլորի դեմքի վրա՝  Վա՛խ, սպասո՛ւմ, անքնությո՛ւն,  Խոսուն հետքեր երազների:    Ամեն մեկը՝ մի գավառից,  Եվ բոլորը՝ դեռ աղվամազ:  Ամեն մեկը խիտ խավարից՝  Երազում է լույսի մի մաս,           Նույնն է ուզում.           Ուսո՛ւմ, ուսո՜ւմ… Եվ նրանց մեջ՝ սրան նայիր,  Հագին տարազ տաճկահայի.  Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝  Վրան պնդած մազե գոտիկ,  Նախշուն գուլպա՝ վրան զոլեր,  Ու պոչավոր մաշված սոլեր:  Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ,  Իսկ հայացքը՝ քելե՜ր-ցոլե՜ր…    Ամենքն՝ իրար մոտիկ-մոտիկ,  Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ:  Թե զարնեին սրտին դանակ՝  Մի պուտ արյուն դուրս չէր հոսի:  Ո՞նց չմնա նա մեկուսի,  Ո՞նց խառնըվի, ասի-խոսի,  Թե… հայերեն վատ է խոսում:  Բայց նա, մեկ էլ Աստված գիտի,  Թե ինքն ինչպե՜ս, ոնց է ուզում           Ուսո՛ւմ, ուսո՜ւմ:             Սակայն նրան  Ո՞վ կընդունի, այն էլ… որտե՜ղ –  Մի հոգևոր ուսումնարան,  Որի սանը մի օր պիտի  Հագնի սքեմ վարդապետի:                Իսկ նա….           Եվ նա վաղը պիտի  Երգի ի լուր և ի վճիռ  Համայն Հայոց Հայրապետի… ՂՈՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ Եվ նա սկըսեց… թուրքերեն երգել:    Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր,  Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ,           Հունի մեջ մտավ           Ու գնա՜ց-գնա՜ց:    Կաթողիկոսը մթագնեց մնաց: Մինչ հանկարծահաս զայրույթի ծնած  Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ՝  Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ:           Առաջի՛ն անգամ,           Առաջի՜ն անգամ  Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,  Սրբապղծորեն թուրք երգ է մխում…  Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում,  Հովվապետն ինքը ականջ է կախում  Ինչ-որ մի մանկան անօրեն երգի…  Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի՝  «Հայր մեր», «Միայն սուրբ»,           «Արեգակն արդար»,           «Ով զարմանալի»  Կամ «Խորհուրդ խորին»,  Ուր գրաբարն է հնչել դարեդար,  Եվ շարականն է հուզել բոլորին,-  Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,           Առաջի՛ն անգամ,           Առաջի՜ն անգամ  Սրբապղծության մանանեխ ընկավ…    Բայց Վեհափառը իր վեհ դերի մեջ՝  Ինչպես վայել է՝ անայլայլ մնաց:    Իսկ մանկան ե՜րգը… թա՛փ առավ գնաց:           Գնա՛ց-բարձրացա՜վ,           Եկա՜վ-ցածրացա՛վ,  Քարեքար ընկավ, պատեպատ խփվեց,  Եվ հետո՝ կրկին պոկվե՛ց ու գնա՜ց,  Մի վայրկյան օդում կախ ընկավ մնաց,  Մի անտես թելով կարծես թե կապվեց  Եվ, մի պահ հետո, հանկարծ ցած թափվեց. Թափվեց՝ նշենու ծաղկաթերթի պես,  Հին վանքի ծեփի ճաքած շերտի պես…    Բառե՛րը… եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը… զուլա՛լ.  Այդպես լեռնային վտակն է կարող  Քարերի վրա ծիծաղել ու լալ:  Բառե՛րը… եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը… գերո՛ղ.  Մերթ բողոքում է ու գանգատ անում,  Մերթ՝ դառնում այնպես վսեմ ու բարի,  Կարծես հինավուրց այս Մայր Տաճարի  Երկինք խոյացած զանգակատընում  Կախել են մի նո՛ր-անլեզվա՜կ մի զանգ՝           Մի համակ հուզանք…    Թվաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում,  Թվաց՝ երկինքն է կապույտ ծիծաղում,  Թվաց, թե շոգը հանկարծ կոտըրվեց,  Թվաց, թե մի հին երդում կատարվեց…  Կաթողիկոսը մի պահ մոռացավ,  Թե ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում,  Ովքե՞ր են շուրջը՝ իր Վեհարանում,-           Եվ այդքանի մեջ,           Ասես քնի մեջ,           Նա դանդաղ ժպտաց           Աչքերով իր թաց:  Հետո ժպիտը սկըսեց հալվել  Ու հետզհետե անհետ վերացավ,  Մինչդեռ աչքերի թացն ավելացա՛վ,  Թացն ավելացա՛վ ու ավելացա՛վ…    Փղձկացող Վեհը հազիվ բարբառեց.           -Որդյա՜կ իմ, ո՜րբ իմ…           Ու ձայնը մարեց:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Խաչատուր Աբովյանի գրական և հասարակական գործունեությունը հանրահայտ է, ինչը չի կարելի ասել նրա անձնական կյանքի մասին: Եղել են լուրջ ուսումնասիրություններ, բայց և այնպես մեծ լուսավորչի կերպարի դափնիները միշտ էլ ստվերել են նրա զգացական աշխարհի ամենախոր անկյունները` անծանոթ թողնելով գեղեցկատես երիտասարդի հույզերի, գայթակղությունների, հրապուրանքների ու սերերի այն մեծ ու փոքր բռնկումները, որոնցով պիտի ամբողջանար նրա մարդկային նկարագիրը, և Աբովյանը մեզ պիտի ներկայանար գուցե բոլորովին ուրիշ, սակայն շատ ավելի հոգեհարազատ ու անմիջական պատկերով:

 

Այս առումով առանձնապես հետաքրքրական է գրողի կյանքի դորպատյան շրջանը: Նահապետական Քանաքեռից քաղաքակիրթ Եվրոպայի ճիշտ կենտրոնում հայտնված Աբովյանի համար հայտնության պես մի բան էր այն աշխարհը, որտեղ գերիշխում էր զգացմունքների ազատությունը, որտեղ հարաբերությունները ծնվում ու փթթում էին առանց տագնապների, որտեղ անկարելին կարելի էր դառնում, եթե սիրտն այդպես էր ուզում: Եվ վարակված այդ թեթևությամբ, նրա հոգում և մարմնում արթնանում էին կաշկանդված գրգիռները, նա իրեն նետում էր մղումների հորձանուտը` արբենալով ու տրվելով վայելքին, ճաշակելով արգելված պտուղը, լինելով մերթ գայթակղված, մերթ գայթակող:

Թռուցիկ, ժլատ, երբեն էլ անորոշության մշուշով պատված պատառիկներ են մեզ հասել Աբովյանի սիրային «դեգերումներից»: Բայց նույնիսկ այդ հպանցիկ ուրվանկարն էլ բավական է տեսնելու և զգալու, թե ապրումների ինչպիսի վերելքների ու անկումների միջով է անցել երիտասարդ գրողը…

 

Դորպատ հասնելու հենց առաջին շաբաթներին` 1830-ի աշնանը նա ծանոթանում է Յուլիե Կրաուզեի հետ: Աղջիկը Աբովյանի հովանավոր պրոֆեսոր Պարրոտի կնոջ քույրն էր: Այդ տասնութամյա օրիորդը, որն, ըստ վկայությունների, առանձնապես հրապուրիչ արտաքին չուներ, Աբովյանին գերում է իր անկեղծ անմիջականությամբ, ազատ ու կենսախինդ պահվածքով: Նրանք այնքան են մտերմնում, որ մեկ տարի անց, երբ հարկադրված էին բաժանվել, այդ անջատումը խորը կսկիծ է պատճառում երկուստեք: «Իմ սիրտը ամենևին չէր ցանկանում բաժանվել նրանից, բայց հարկադրաբար բաժանվեցինք… Եվ ինձ, և նրա համար ցավալի էր այս բաժանումը»,- խոստովանում է Աբովյանը: Իսկ հետո, երբ կրկին հանդիպում են, կյանքը վերստին իմաստ է ձեռք բերում: «Եվ ահա ձյան նման հայտնվում է աղավնակերպ սպիտակազգեստ օրիորդը. համեստափայլ ժպիտը ճառագայթում էր նրա շուրթերից… Օհ, երանի թե  իմ ականջներին մշտապես հնչեին նրա այս մեղրահամ խոսքերը»,- իր օրագրում պիտի գրեր Աբովյանը: Տանեցիները` նկատելով խորացող կապը, այլևս ոչ թե խոչընդոտում էին, ինչպես առաջին օրերին, այլ հաշտվելով իրողության հետ` սկսում են փոքրիկ խորամանկություններով օգնել նրանց: 1832 թ. հունվարի 1-ից  Պարրոտը և տիկինը հատուկ դիտումով կարգ են սահմանում, որ ճաշի ժամանակ Աբովյանը նստեր Յուլիեի կողքին ( մինչ այդ նրա մշտական տեղը Պարրոտի կողքին էր): «Հավանաբար սա դիտավորյալ են արել, քանի որ առավել քաղցր օրիորդի մերձավորությունը կմեղմացնի իմ բիրտ բարքը, և, հիրավի, սա է այն միակ միջոցը, որով մարդ կարող է մեղմացնել իր սովորույթները, քանի որ որքան իր բարեկամությամբ ու ծանոթությամբ  մոտենա կանանց սեռին, այնքան կկրթվեն, պատվական կդառնան նրա բարքերը: Ես այս փորձառությունը վաղուց ունեմ»,- կատարվածն այսպես էր բացատրում (կամ գուցե արդարացնում) Աբովյանը: Նրանց մտերմությունը պիտի ձգվեր մինչև 1936 թ: Աբովյանը և Յուլիեն հրաժեշտ տվեցին միմյանց` որպես քույր և եղբայր մնալու խոստումով…

 

Սիրային մեկ այլ արկած էլ ծնունդ առավ այն օրերին, երբ Աբովյանը Դորպատում սենյակ վարձեց ռուս սարկավագ Վասիլի Սեմյոնիչի տանը: Շատ չանցած` նրան հրապուրեց սարկավագի քենին` Օլգային: Բարեբախտաբար, այս սիրավեպը կարճ տևեց: Հետո, երբ նա արդեն տեղափոխվել էր ուրիշ բնակարան, ժպիտով էր հիշում այդ «հիմարությունը»:

 

Հաջորդը օրիորդ Ադելաիդե Էրդմանն էր` պրոֆեսոր Էրդմանի դուստրը, ում տանը Աբովյանին հաճախ էին հրավիրում: Պատմում են, թե աղջիկն այնքան գեղեցիկ է եղել, որ մշտապես շրջապատված էր բազում երկրպագուներով, իսկ նրանցից մեկը նույնիսկ ինքնասպան էր եղել անպատասխան սիրո պատճառով: Աբովյանի բախտը բերեց, քանի որ նրանց սերը փոխադարձ էր ու խորը: Մի ինչ-որ պահի նա նույնիսկ լրջորեն սկսեց մտածել ամուսնության և Ադելաիդեին իր հետ Հայաստան տանելու մասին, ծանր ապրումներ էր ունենում այն երկյուղներից, թե գերմանուհին կմերժի իր առաջարկը` չցանկանալով մեկնել հեռավոր ու անծանոթ մի երկիր: Սակայն որքան մեծ պիտի լիներ նրա զարմանքը, որ երբ Ադելաիդեին հայտնեց իր մտադրության մասին, աղջիկը նրան պատասխանեց. «Որտեղ տղամարդն է, այնտեղ էլ կնոջ հայրենիքն է»:

 

Ցավոք, երջանիկ զույգին վիճակված չէր իրականություն դարձնել իրենց երազը: Բուռն սերը ցավալի վերջաբան ունեցավ. հարաբերությունները խզվեցին, Ադելաիդեն ամուսնացավ մեկ ուրիշի հետ`թողնելով Աբովյանին փշրված սրտով ու մոխրացած հույսերով: Ծանր էր այդ կորուստը: Միայն թե սերը դեռ երկար պիտի ապրեր: Ու երբ տարիներ հետո Աբովյանն աղջիկ ունեցավ, նրան կոչեց Ադելաիդե…

 

Իսկ մինչ այդ մի գայթակղությունը հաջորդում էր մյուսին: 1831-ի ամառը Աբովյանին նոր հրապուրանք բերեց: Դա գիմնազիայի մաթեմատիկայի ուսուցչի դուստրն էր` Յուլիե Դորոթեա Սոկոլովսկին` Յուլիե 2-րդը: Աղջկա ընտանիքն ապրում էր հենց գիմնազիայի շենքում, և Աբովյանը հաճախ էր այցելում նրանց, որտեղ նշանավոր լեզվաբան Ֆ. Յ. Վիդեմանին հայերեն դասեր էր տալիս:  Հափշտակությունն այնքան ուժգին էր, որ Աբովյանը սկսեց փախչել դասերից, որպեսզի աղջկան ժամ առաջ տեսնի: Նրանց կյանքում անմոռաց պիտի մնար 1832-ի ամառը, Միտավայում: Այստեղ երկուսով էին, սիրո վայելքն անսահման էր, թռչող ժամանակը` հեքիաթային: Երկու երջանիկները դեռ չգիտեին, որ դա իրենց վերջին հանդիպումն էր:

 

Դժվար է ասել, թե այս կապն ինչու խզվեց, ինչ ելևէջներ էին, որ կասեցրեցին ընթացքը, սակայն պահպանվել է Յուլիեի հրաժեշտի նամակը` գրված 1836 թ հունվարին` Աբովյանի` հայրենիք վերադանալու օրերին: Յուլիեն գրում էր. «Հնարավոր է, որ դժվարին կոչումը, որին Դուք, սիրելի Աբովյան, ընդառաջ եք գնում, ցույց չտա Ձեզ Ձեր ապագան պայծառ լույսերի մեջ, հնարավոր է, որ մեծ լինի ցավը, որն զգում եք Դուք` թողնելով Ձեզ համար Հայրենիք դարձած օտար երկիրը, սակայն այնուամենայնիվ այն միտքը, թե Ձեր բարեկամների ոգիները ճախրելու են Ձեր շուրջը նաև հեռվում, կսփոփի և կհանգստացնի Ձեզ և կթեթևացնի Ձեզ համար բաժանումը, որը վաղ թե ուշ անխուսափելիորեն պետք է տեղի ունենար:

 

Թող Ձեր բոլոր բարեկամների սիրո և հարգանքի գիտակցությունը… սիրելի Աբովյան, ուրախացնի Ձեզ մենության ժամերին և միաժամանակ հավատացնի Ձեզ, որ շատ հաճախ և հաճույքով կմտածի Ձեր մասին Ձեր բարեկամուհին:

 

Յուլիե Սոկոլովսկի

 

Դորպատ, 14 հունվարի, 1836»:

 

Տունդարձի ճանապարհին  Աբովյանը Մոսկվայում  կանգ առնելուն պես իր առաջին նամակներից մեկը գրեց է հենց նրան…

 

Բայց սա դեռ բոլորը չէր: Կար նաև շոտլանդուհի տիկին Աննա Ֆրիդլենդերը, խիստ տարբեր Աբովյանի մյուս մտերմուհիներից, քանի որ այդ կինը ոչ միայն շրջահայաց էր, այլև կարողանում էր զսպել իր հույզերը` նույնն էլ հարկադրելով Աբովյանին: Ի նշան իրենց լուռ, կաշկանդված կապի, Աննան Աբովյանին նվիրեց մի թանկարժեք կնիք: Կնիքի վրա փորագրված էր. «Բարի է ամենայն իր, եթե վախճանն է բարի»: Այս խոսքերը նրանց պարագայում տեղին էին: Այդ կնիքը ասես զմռսել էր զգացմունքների դուռը` կասեցնելով հորձանքի ընթացքը: Եվ գուցե նաև դա էր պատճառը, որ նույն օրերին Աբովյանը մխիթարություն էր գտնում մեկ այլ` ավելի մատչելի օրիորդի մոտ, որի անունն էր Կարոլինե ֆոն Շվեբս: Աղջիկը լավ ձայն ուներ, հրաշալի դաշնամուր էր նվագում և կարողանում էր երաժտությամբ համեմել իր սիրախաղը: Կարոլինեին է նվիրված Աբովյանի «Օրիորդն ֆօն Շվէբս ի վերայ երգեհոնի» բանաստեղծությունը:

 

Իսկ հետո վրա հասավ մեկ այլ արկած և մեկ այլ հրապուրանք: Մի անգամ Աբովյանը որոշեց մեկնել ուղևորության: Նրա ընկերը` Թեոդոր Գրասն ապրում էր Ռիգայում, և Աբովյանը հյուր գնաց նրան` Պոնիմուն կալվածքը: Այդ ընտանիքում ապրում էր Շարլոտե Շուլցը, ով Գրասների ընտանիքի հոգեզավակն էր: Թե ինչպես նրանք մտերմացան ու թե ինչպես մտերմությունը վերածվեց սիրո, նույնիսկ զույգի համար էր անբացատրելի: Սակայն զգացմունքներն անկեղծ էին, հյուսվող թելերը` վստահելի ու ամուր: Նրանք թափառում էին շրջակա դաշտերում, գնում դիտելու լիտվացի գեղջուկների  հանդեսները, Շարլոտեն նրան նույնիսկ պարել սովորեցրեց: Իսկ երբ եկավ հրաժեշտի պահը, աղջիկը Աբովյանի համար թղթից մանրանկար ծաղիկներ կտրատեց` կենտրոնում դնելով հույսի խորհրդանիշը` խարիսխը: Դա ներքևում նա գրել էր այս տողերը. «Մի բողոքիր երջանկության չնչինությունից, ոչ մի վերք հավիտյան չի ցավում…»: Աբովյանից իբրև հիշատակ ստացավ նրա մազերից մի փունջ:

 

Համաձայն Աբովյանի օրագրային գրառումների, նրանց վերստին վիճակված էր հանդիպել: 1833 թ. հուլիսի 8-ին նա գրել է. «Սա իմ կյանքի ամենաերջանիկ ժամերից մեկն էր, որ վայելեցի: Բազում գեղեցիկ օրիորդներ եմ տեսել ես, բայց սրա համեստությունը, քնքույշ սիրտը, հոգու ազնվությունը, հեզ ու պարկեշտ բարքը ամբողջությամբ գրավել էին իմ հոգին: Ես վերցնելով ձեռքը` առաջնորդեցի նրան. իմ բոլոր երակներում եռում էր սեր և կրկին սեր. երկինքը և ողջ շրջակայքը թվում էին ներդաշնակված մեր ներքին զգայությունների հետ: Ախ, մենք սիրում էինք իրար… Ախ, եթե դառն օրհասը չմիավորի մեզ, անմոռաց կմնան այս օրն ու այս ժամը, որ հրեշտակի պես մաքուր հոգին ինձ սրտի ցավ պատճառեց»:

 

Շառլոտեին նա դեռ շատ երկար էր հիշելու` վերհուշն ու հոգի կսկիծը թաղելով բանաստեղծական տողերի մեջ. «Սերն է, որ պահում է բոլոր արարածներին, Փառք սիրո թագուհուն, ամենայն պատիվ…»: Իսկ երբ Հայաստան էր վերադառնում, Շառլոտեից հրաժեշտի թերթիկ ստացավ: Ծրարի մեջ դաշտալին ծաղիկներից հյուսված մի պսակ էր ու բանաստեղծություններ:

 

Բայց ժամանակը հոսում էր` ջնջելով անցնող օրերի շղթան և բերելով նոր տպավորություններ: Աբովյանը թվում է, թե դիմադրում էր այդ ընթացքին, միայն թե նրա դիմադարձումը թույլ էր, իսկ գայթակղություններն` ուժգին: Երբ ուսանողական ընկերոջ` Մաքսիմելիան Հերմանի հրավերով մեկնեց նրա հայրենի կալվածը` Ֆրիդրիխսհոֆ ու մնաց մոտ մեկ ամիս, այստեղ էլ մտերմացավ Հերմանի քրոջ` Հելենի հետ: Վերադարձավ Դորպատ, սակայն մի քանի օր անց կրկին մեկնեց այնտեղ ու 4 օր անցկացրեց Հելենի մոտ:

 

Այնուհետև ուղևորվեց Ռիգա ու ծանոթացավ մի օրիորդի` Ռոզալիե Վալցի հետ: Բայց Ռիգան նրա համար ուրիշ անակնկալներ էլ ուներ: Օրինակ, «Բեքաս» իջևանատունը, որտեղ հարբած աղջիկներ ու կանայք անցվորներին գինի ու օղի են բաժանում և կիսում էի նրանց հետ իրենց տռփանքը: Հիասթափված Աբովյանը հետո իր ծոցատետրում պիտի գրեր. «Ինչ ազնվագույն են մեր կանայք, զի նրանց չի արտոնվում կյանքի այսպիսի եղանակը»:

 

Այս հիասթափությունը, ցավոք, ոչ առաջինն էր ու ոչ վերջինը: Նա չի մոռանալու թե ինչպես մի կարճ ժամանակ մտերմություն արեց Սոֆյա անունով օրիորդի հետ, բայց հետո վրա հասավ զղջումի պահը, երբ մի անգամ անակնկալ հանդիպեց նրան ինչ-որ ուսանողի հետ համբուրվելիս:

 

Ահա այսպես գլորվեցին Խաչատրուր Աբովյանի` Դորպատում անցկացրած տարիները: Երիտասարդ արյան եռքը դադար էր  ուզում, և այդ իմաստով նրա վերադարձը բարերար ազդեցություն ունեցավ: Միայն թե հայրենիքում ու Թիֆլիսում էլ նա ստիպված էր բոլորովին այլ «վարարումների» առաջ պատվարներ դնել: Այդ տհաճ իրավիճակի մասին նա բավականին խոսուն գրառումներ է թողել` պատմելով, թե ինչպես էին իրեն հալածում մուցիքուլները` փորձելով ամուսնացնել այս կամ այն օրիորդի հետ ու խոստանալով մեծ օժիտ. «Հազիվ մի քանի շաբաթ էր անցել Թիֆլիս գալուց հետո,- գրում է Աբովյանը,- երբ անսպասելի ինձ այցելության եկան պառավ կանայք, իսկ երկու անգամ էլ` քահանաներ: Ես շատ լավ տեսնում էի, թե ինչ է նշանակում այդ բոլորը, և դրա համար էլ համառ կերպով մերժեցի նրանց հորդորանքները` պատճառաբանելով, որ ես հաստատապես վճռել եմ չամուսնանալ, եթե ինձ տալու լինեն անգամ իշխանադուստրեր և տասը հազար արծաթ ռուբլի էլ հետը»:

 

Իշխանադուստր ու արծաթ նրան ոչ ոք չտվեց, փոխարենը հանդիպեց Էմիլյային: Լոոզե Էմիլյան ծնունդով Տալինից էր: Զրկվելով ծնողներից, նա տեղափոխվել էր Թիֆլիս: Սիրահարված Աբովյանը խնդրեց աղջկա ձեռքը: 1938 թ. սեպտեմբերին Էմիլյան ու Աբովյանը պաշտոնապես նշանվեցին, իսկ մեկ տարի անց ամուսնացան: Աբովյանը սիրում էր կրկնել, որ իր լյութերադավան կինը «բարեբարոյությամբ ու պարկեշտությամբ կարող է զարդ լինել ամեն ընտանիքի»: 1840-ի մայիսին ծնվեց նրանց որդին` Վարդանը: Աբովյանը հավատարիմ ու սիրող ընտանիքի հայր էր: Երիտասարդական խենթությունները մոռացության էին տրված: Բայց արդյո՞ք մեկընդմիշտ…

A topnotch WordPress.com site