Շարադրություն աշնան մասին …

Աշունը լռում է: Նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից: Աշնան արևը հիշեցնում է ջերմության մեղմության մասին: Գարնան արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ…Դեղինն ու կարմիրը տեր են դառնում աչքերիդ ու սրտիդ: Պատմում են գույնի մասին: Պատմում են մոր տաք ձեռքերի ու հոր իմաստուն լռության, եղբոր հետ համատեղ աշխարհի բացահայտման խորհրդի ու քրոջ անհատակ կապույտ աչքերի մասին: Ու լռում է առջևում սպասվող կյանքի մասին: Ու ստիպում ապրել առջևում սպասվող կյանքն ու գնահատել գույնը:2387

 

Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է. այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտ հարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ…
Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը:
Ինձ շատ է գրավում արևածագը: Արթնանալով սենյակ ներթափանցած արևի առաջին շողերից` իմ տրամադրությունը լինում է երկնային, դրախտային, լուսավոր, երբ ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: Արևը սկսում է բարձրանալ` տարածելով լույսը քաղաքի վրա, լուսավորելով Մասիսների լուսապսակ ճակատները. ձյունը փայլփլում է, կարծես ադամանդ լինի:
Կարևոր է ինձ համար արևածագը. այն ինձ տալիս է ուժ, եռանդ, վառ տրամադրություն և դրական լիցքեր:
Հատկապես շատ եմ սիրում մայրամուտը: Սիրում եմ և’ ծովի, և’ Մասիսների մոտ: Ամեն օր այդ ժամին դուրս գալով տանից` զարմանում եմ, թե ինչպիսի՜ հրաշք է ստեղծել բնությունը: Նայում և չեմ հագենում: Արևը կարմրում է: Նրա ճառագայթները, ընկնեկով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն, նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր և առահասարակ, ծիածանի բոլոր գոիյներով: Գույները միաձուլված են մեկը մյուսին: Կարմիրը, սկիզբ առնելով արևից, ձուլվելով նարնջագույնին, անցնում է դեղինի, դեղինը` վարդագույնի, իսկ այդ ամբողջ տեսարանը շողշողում է բաց երկնագույնի վրա:
Նաև մի հրաշք տեսարան է մայրամուտը ծովի մոտ, ուր երկինքն ու ծովը միաձուլվում են արևի մայր մտնելուց, ծովի փայլփլող ալիքները քչանում են, ասես, արևը մտնում է ծովի մեջ: Ինչպիսի հանգստություն եմ ապրում այս հրաշքներին ներկա լինելիս, երբ հոգիս փոթորկում է: Արևն ամեն օր բարով մնաք է ասում բոլորին` հույս տալով, որ կվե-րադառնա և նորից կլուսավորի մեր աշխարհը:
Աշունն ինձ համար հույսի ու լույսի, կյանքի ու մահի, երջանկության ու թախծի խորհրդանիշ է:

6438055getImage (68)

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ-ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…

pizap.com14003559034631

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s