Քարտեզագրական Պատերազմ

Ազգային արժեհամակարգի պահպանմամբ պատմագիտությունը1 խորքային մոտեցման հնարավորություն է ընձեռում արդի քաղաքական խնդիրներին2: Հայրենիքը հոգեպես ընկալման բնիկ հայ ազգային լեզվամտածողության հիմքումն է Հայկական լեռնաշխարհի (Մեծ Հայք, Փոքր Հայք) և Հայկական Կիլիկիայի բնապատմական միջավայրը` Հայոց բնաշխարհը բնութագրող պատմաաշխարհագրական անվանումների ամբողջությունը: Քաղաքակրթական զարգացումների ներքո ազգային անվտանգության համակարգում3 հայկական տեղանունների պահպանությունը ազգապահպան նշանակություն ունի` կենդանի պահելով հայրենի ակունքների գիտակցումը, քանզի Հայության անվտանգության ապահովման համար իրենց առաջնահերթություն են պահպանում քաղաքակրթական` ազգային, հոգևոր և մշակութային արժեքները, որոնց պաշտպանությունը կարևորվում է տեղեկատվատական պատերազմի պայմաններում 4:

Պարտվելով Արցախյան պատերազմում, Ադրբեջանի Հանրապետության եղեռնագործ գաղափարախոսների կամակատարները իրենց բնորոշ վայրենությամբ, մի կողմից շարունակում են հայկական հուշաձանների ոչնչացնումը 23, իսկ մյուս կողմից` «տեղեկատվական պատերազմի» միջոցով, կեղծիքով ու ստով «հեղեղում» աշխարհը:

Արցախյան հաղթանակի շնորհիվ` հայրենի հողերի ազատագրումով, մեր ազատամարտիկների արյան գնով սրբագործվեցին ազատագրված տարածքների սահմանները, վերականգնվեցին քանդված հուշարձանները և կառուցվում են նորերը, ինչը գրանցվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզներում: Այդ խոշոր հաղթանակ է նաև «քարտեզագրական պատերազմում»:
Ազգային-ազատագրական պայքարով ձեռք բերված հաղթանակի ոգով Հայկական անկախ պետականության վերկերտման գաղափարական կարևորագույն արտահայտություններից է հայրենաճանաչողությունը, որի իմացաբանական սյուներից է հայագիտական պատմական ժառանգությունը և նրա անքակտելի մասը` հայկական տեղանունների ամբողջությունը: Խնդիրը համակարգային է, ընդգրկելով պատմական հիշողության և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանումը, ազգային հոգեբանությունը, մատաղ սերնդի դաստիարակությունը, ազգային անվտանգությունը:

Համամոլորակային հիմնախնդիրներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s