Պարտք եմ քեզ, ՄԱ՛Մ ՋԱՆ . . .♥
Հա՛, պարտք եմ ու գիտեմ, որ մի ամբողջ կյանք էլ ապրեմ, պարտքդ չեմ կարողանա տալ, ՄԱ՛Մ ջան:
Պարտք եմ քեզ, որ 16 տարի շարունակ կողքիս ես ու ոչինչ չես խնայում իմ երջանկության համար, որ, երբ ես մանուկ էի, անքուն բազում գիշերներ օրորոցիս մոտ ես անցկացրել, լաց ես եղել, որ ես ժպտամ, տանջվել ես, որ ոչ մի բանի կարիք չունենամ, արթուն ես մնացել, որ ես քնեմ անուշ քնով: Պարտք եմ քեզ, որ տվել եմ ինձ մի բան, որ միայն դու կարող էիր տալ. դու ինձ կյանք ես տվել:
Շնորհակալ եմ քեզ, ՄԱ՛Մ ջան, շնորհակալ եմ այն լուսավոր երազի համար, որ ստեղծում ես ինձ համար` քո սուրբ ներկայությամբ: Երջանիկ եմ հիմա, որ դու կաս, որ ես կարող եմ փարվել քեզ ու զգալ, որ դու այն միակն ես, ում հոգին ավելի մեծ է, քան տիեզերքը, ով սիրում է ինձ ամենասուրբ սիրով…
Սիրում եմ քեզ ՄԱՄ ջան, սիրո՛ւմ եմ քեզ, իմ անփոխարինելի հրեշտակ. . .

Պարտք եմ քեզ, ՊԱ՛Պ ՋԱՆ . . .♥
Քեզ Էլ եմ պարտք, ՊԱ՛Պ ջան, շատ եմ պարտք: Պարտք եմ այն երկաթե պաշտպանության համար, որ զգացել եմ ծնվածս օրվանից: Պարտք եմ, որ սիրում ես ինձ երկնային սիրով, որ ոչինչ չես խնայում, որ ես լինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Դու էլ ես ինձ համար սուրբ, ՊԱ՛Պ ջան, սուրբ ես: Շնորհակալ եմ աշխարհի չափ, որ ինձ միայն բարին ես ցանկանում ու ինձ համար ամեն ինչ անում ես: Երջանիկ եմ, որ դու հիմա կողքիս ես, որ ես կարող եմ վստահ լինել բոլոր քայլերումս, գիտենալով, որ ունեմ քեզ:
Սիրում եմ քեզ, ՊԱ՛Պ ջան, սիրո՛ւմ եմ քեզ, իմ անփոխարինելի երազ:
Սիրում եմ ձեզ աշխարհի չափ: Գիտեմ, որ ձեր միակ մեծ երազանքն է ինձ երջանիկ ու բախտավոր տեսնելը: Ու ձեր երազանքը թող կատարվի, ես կանեմ ամեն ինչ, որ հայտնեմ ձեզ իմ մեծ երախտագիտությունը: Ես երջանիկ կլինեմ միշտ, միայն դուք անկեղծ ժպտացեք ու ուրախ եղեք… Եղեք միշտ երջանիկ…Դա իմ կյանքի ամենամեծ բախտավորությունը կլինի…