Թռչունների մասին …Ինչպես է դարձել խաղաղության խորհրդանիշ

Երկրի վրա թռչուններն ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում և նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում (ծիծեռնակները չուի ժամանակ թռչում են 8000 մ բարձրություններում), մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչնաշխարհի խիստ բազմազանությունը հսկայական է: Որոշ թռչուններ սնվում են միայն բույսերով, մյուսները՝ թարմ մսով: Ջայլամների բարձրությունը մարդու հասակից բարձր է, իսկ կոլիբրի-մեղվիկը շատ միջատներից ավելի փոքր է:
Թռչունները տաքարյուն կենդանիներ են. ունեն թևեր և բազմանում են ձվադըրման եղանակով: Դնում են տարբեր չափերի և երանգների 1–25 ձու: Թխսակալում են էգը և արուն, հաճախ՝ միայն էգը: Միակ փետրավոր կենդանի էակներն են: Մարմինը հարմարված է թռչելուն, թեպետ թռչունների որոշ տեսակներ (օրինակ՝ հավը, կիվին, պինգվինը, ջայլամը) կորցրել են թռչելու ունակությունը: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի:
Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ, այլ ոչ թե մայր էimage_815
կրում իր օրգանիզմում:
Վերջերս հաճախ են հանդիպում բացիկներ, արձանիկներ, հուշանվերներ` աղավնու պատկերներով, ինչը մեր գիտակցության մեջ ընկալվում է որպես խաղաղության, անմեղության, մաքրության խորհրդանիշ:
Որտեղից է ծագել եւ ինչպես է աղավնին դարձել խաղաղության սիմվոլ:
Այդ պատմությունը կապված է հին ու գեղեցիկ մի ավանդազրույցի հետ, եւ շատ կցանկանայի, որ այդ մասին բոլորն իմանային:
Ավանդապատումը պատմում է, որ հունական դիցարանի ռազմի եւ քաջության աստված Մարսը պատրաստվում էր հերթական պատերազմին:
Երբ ամեն ինչ պատրաստ էր, ու զորքն էլ սպասում էր Մարսի հրամանին, մարտից առաջ կատարվում է անսպասելին. Մարսը հրաժարվում է արձակել պատերազմն սկսելու հրամանը: Ինչ-որ անսովոր բան էր տեղի ունեցել, որը ռազմի աստծուն ետ էր պահել իր որոշումից:
Երբ Մարսը պատրաստվել էր հագնել իր երկաթյա զրահազգեստը, նրա մեջ նկատել էր աղավնու բույն եւ նորածին ձագուկներ: Մարսի կինն աղերսել է, որ նա չքանդի աղավնու բույնը եւ չվնասի նրա ձագերին, որովհետեւ բույն քանդելը մեղք է: «Դադարեցրու պատերազմները,-ասել է կինը,-թող ոչ մի բույն չքանդվի եւ ոչ մի օջախի ծուխ չմարի»:
Մարսը լսել է կնոջ անկեղծ թախանձանքը, դա համարել բարի ու ճիշտ խորհուրդ եւ հաշտության ու զինադադարի  դաշնագիր ուղարկել հակառակորդին:
Երբ թշնամին պարզել է, թե ինչի համար է Մարսը հրաժարվել պատերազմից, աղավնիներ է բաց թողել երկինք` ի նշան համաձայնության:
Այդ օրվանից, որպես խաղաղության խորհրդանիշ եւ հաշտության նշան, աղավնիներ են ճախրում երկնքում:
Իսկ որպես բարեկամության եւ միության խորհրդանիշ,  զույգ աղավնի են  պահում  նորահարսն ու նորափեսան:
Թող հավերժորեն Նոյյան տապանից ձիթենու ճյուղով կյանքի ավետիս պարգեւող ու խաղաղություն բերող թռչունը ճախրի երկնքում:589ecd9c51716bd8d2ea2a1f6b926758 37-520Աղավնին հռչակված է ճանապարհը ճիշտ գտնելու, և նույնիսկ, շատ հեռավոր ( 500 կմ և ավելի ) վայրերից վերադառնալու կարողությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s