«Վերք Հայաստանի» պատմավեպը

Աբովյանիի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ։ Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով։ Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով հեղինակը ցույց է տվել «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխար, երկրում ի՞նչ պետք է անենք…», մատնանշել նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Վերքը» հայ առաջին վեպն է, հայկական ռոմանտիզմի իրական սկիզբը։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակըՊարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Աբովյանն առաջինն է բացահայտել հայ նոր գրականության հերոսին՝ շինական հային։ Ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգականությունը՝ ապաքինվելու միջոցը համարելով լուսավորությունը։ Աբովյանի հիմնական նպատակն էր ժողովրդին հասցնել ինքնաճանաչման, օգնել համազգային ուժերի համախմբմանը ևՌուսաստանիհովանավորության ներքո վերստեղծել հայկական պետականությունը։ Վեպի գլխավոր հերոսը՝ Աղասին, իդեալական կերպար է, ամենաժողովրդականը XIX դ. հայ իրականության մեջ։ «Վերքը» հարուստ է ժողովրդական կենդանի խոսքով, հայոց բնաշխարհի գունեղ պատկերներով։

Վեպի ‹‹Հառաջաբան››-ը մեր նոր գրականության զարգացման ծրագիրն է, ուր շարադչված են այն հիմնական սկզբունքները, որոնք հեղափոխիչ նշանակություն պիտի ունենային արդեն արդեն սկսված գրական վերածննդի համար:Ազգային գրականության արտացոլման ոլորտը պիտի ընդգրկի ժողովուրդի պատմությունն ու ներկան, նրա կյանքը ամբողջության մեջ, նրա հոգսերն ու ներկան: Երրորդ սկզբունքային խնդիր կապված էր հերոսի ընտրության հետ: Այդ ժամանակ տիրապետող գրական ուղղությունը՝ կլասիցիզմը, ոչ միյայն գրականության դռներն էր փակում աշխարհաբարի առջև, այլև սահմանափակում էր հերոսի ընտրության հնարավորությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s